«Իմ ընտանիքը և ես սգում ենք». Բարաք Օբաման` մտերիմ մարդու կորստի մասին

«Երբ ես առաջին անգամ գնացի Քենիա, որպեսզի ավելի շատ բան իմանամ իմ ժառանգության և հորս մասին, հենց տատիկս էր, որ կամուրջ դարձավ դեպի անցյալ, և հենց նրա պատմություններն են օգնել լրացնել իմ սրտում եղած բացը»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ հայտնելով, որ օրերս մահացել է իր 99-ամյա խորթ տատը։
Օբամայի խոսքով՝ երբ իր ընտանիքը դժվարություններ է ունեցել, անմիջապես ապավինել է նրա օգնությանը, քանի որ նրա ներկայությունը ուժ և եռանդ է հաղորդել։
«Իմ ընտանիքը և ես սգում ենք մեր սիրելի տատիկի կորուստը, որը շատերին հայտնի է որպես «Սառա մամա»»,- գրել է Օբաման։

Սառա Օբաման Բարաք Օբամայի հորական պապի երրորդ կինն է։ Չնայած նա ԱՄՆ-ի նախագահի արյունակից բարեկամուհին չէ, նախկին նախագահը միշտ ջերմությամբ է խոսել նրա մասին։