Marvel-ի երկրպագուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Marvel-ի երկրպագուն` Ռամիրո Ալանիսը, 191 անգամ կինո է գնացել՝ դիտելու «Վրիժառուները․ վերջնախաղ» ֆիլմը, հայտնում է ռեկորդների գրքի կայքը։ Նա միևնույն ֆիլմի դիտումների քանակով հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ռամիրո Ալանիսը սիրելի ֆիլմը դիտելով 35 871 րոպե է անկացրել կամ 575 ժամ։ Կինո այցելելն ազդել է տղամարդու կյանքի վրա։ Ն
ա դադարել է շփվել ընտանիքի հետ և թողել սպորտը։ Ալանիսը խոստովանել է, որ 7 կիլորգրամ մկան է կորցրել։

Ռամիրոն պատմել, է, որ իր սիրելի կերպարը Կապիտան Ամերիկան է։
«Նրա կերպարը բազմաթիվ արժեքներ է մարմնավորում, որոնք են պաշտպանում են՝ արդարության ձգտում, բարություն և իր մասին մտածելու փոխարեն առաջինն ուրիշների մասին մտածելու ցանկություն»,- պարզաբանել է նա։