«Մարդ, ում հետ ինձ միշտ շփոթում են»․ Գարիկ Պապոյանի կինը Անի Խաչիկյանի հետ լուսանկարներ է հրապարակել

Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, բավականին ակտիվ է սոցիալական ցանցերի իր էջերում ու հաճախ է կիսվում լուսանկարներով։
Այսօր նա լուսանկար է հրապարակել դերասանուհի Անի Խաչիկյանի հետ և գրել, որ իրենց միշտ շփոթում են։
«Ես ու տաղանդավոր Անի Խաչիկյանը։ Մարդ, ում հետ ինձ միշտ շփոթում են»,-գրել է նա, ապա հետևորդներից հետաքրքրվել՝ արդյոք իրենք նման են։
Հետևորդները լուսանկարի մեկնաբանությունների բաժնում համաձայնվել են Մարիաննայի հետ՝ նշելով, որ նրանք, իսկապես, նման են միմյանց։

Նշենք, որ վերջին մի քանի օրվա ինստագրամյան պատմություններում նկատելի է Մարիաննայի կլորացած փորիկը, ինչից կարելի է ենթադրել, որ երիտասարդ ընտանիքը սպասում է երրորդ երեխային: