«Ես կորած եմ առանց քեզ»․ Սոֆի Դևոյանը կիսվել է սիրելիի հետ ռոմանտիկ տեսանյութով

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայանալով ընկերոջ հետ։
Պարուհին, ով այս շրջանում ԱՄՆ-ում է, սիրելիի հետ տեսանյութին կից գրել է․«Ես կորած եմ առանց քեզ»։

Ավելի վաղ Սոֆին տեսանյութ էր տեղադրել, թե ինչպես է սիրելին իրեն դիմավորում ԱՄՆ–ում և մակագրել․«Մենք կհաղթահարենք ամեն ինչ»: «Սթորի» բաժնում էլ նա լուսանկար էր հրապարակել ու հայտնել, որ հանդիպումը կայացել է երկու ամիս բաժանումից հետո:

Նշենք, որ իր ըմտրյալի մասին Սոֆին հայտնել է 2021 թվականի հունվարի 1-ին՝ իր 19-ամյակի օրը։Սոֆիի ընտրյալը գործարար է, 31 տարեկան: