Վիկտորյա Լոպիրյովա. «Մարմինը կարելի է ֆոտոշոփել, իսկ հոգին՝ ոչ»

36-ամյա Վիկտորյա Լոպիրյովան՝ «Միսս Ռուսաստան-2003» մրցույթի հաղթողը, հաճախ է հիացնում ինստագրամյան հետևորդներին իր գրավիչ լուսանկարներով:

Այս անգամ Վիկտորյան խնդրել է երկրպագուներին անկեղծանալ՝ խոստովանելով, թե իր արտաքինի կամ պահվածքի մեջ ինչն իրենց դուր չի գալիս: Սակայն երկրպագուները ոչ միայն չեն նշել Վիկտորյայի թերությունները, այլ հեղեղել են նրա ինստագրամը հաճոյախոսություններով:

«Եվս մեկ անգամ համոզվեցի, որ իմ հետևորդներից բոլորը դրական, ինքնահաստատված ու երջանիկ մարդիկ են: Ցանկանում եմ անկեղծանալ՝ ինձ հաճախ են ասում, որ ես կյանքում ավելի գեղեցիկ եմ, քան լուսանկարներում: Ֆոտոշոփի շնորհիվ շատերը հեշտությամբ դառնում են ավելի նիհար, բարձրահասակ, գեղեցիկ, սակայն մարմինը կարելի է ֆոտոշոփել, իսկ հոգին՝ ոչ: Այն, որ դուք իմ մեջ տեսնում եք միայն լավը, ձեր դրական լինելու շնորհիվ է»,- հետևորդների հաճոյախոսություններին պատասխանել է գեղեցկուհին:

Վիկտորյան կիսվել է ամուսնու հետ սիրառատ լուսանկարով և նաև ներկայացրել է երկրպագուներին իր սեքսուալ ու գրավիչ կազմվածքը: