«Երալաշ»-ի ղեկավարի պաշտոնը ստանձնել է հանդեսի համահիմնադիր Արկադի Գրիգորյանը

Ռուսական «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է համահիմնադիր Արկադի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:

Վերջինս ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել է հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկիի մահից հետո: «Երալաշ» ԲԲԸ-ն և «Երալաշ պրոդյուսերական կենտրոն» ԲԲԸ-ն կարող են նոր հիմնադիրներ ունենալ, երբ ժառանգների իրավունքներն ուժի մեջ մտնեն: Դա տեղի կունենա հուլիսին:

Ինչպես հայտնի է ներկա պահին, «Երալաշ»-ի բաժնետոմսերն անցնելու են Գրաչևսկիի այրուն՝ Եկատերինա Բելոցերկովսկայային:

Հիշեցնենք, որ Գրաչևսկին կյանքից հեռացել է հունվարի 14-ին կորոնավիրուսի դեմ երկաարտև պայքարից հետո: Նա 72 տարեկան էր: Նա 1974 թվականից ի վեր «Երալաշ» կինոհանդեսի անփոփոխ ռեժիսորն էր: