Ռուսական «Առաջին ալիքն» արձագանքել է «Եվրատեսիլի» Դաշնության խորհրդի նախագահ հայտարարությանը

Երգչուհի Մանիժա Սանգինի երգը, որը Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին, ընտրվել է հեռուստադիտողի քվեարկությամբ։ Անհրաժեշտության դեպքում ռուսական «Առաջին ալիքը» պատրաստ է հրապարակել քվեարկության տվյալները։

«Քվեարկության ընթացին հետևել է «Ernst & Young» ընկերությունը, որը հաստատել է քվեարկության ընթացքի և ձայների հաշվարկի համապատասխանությունը կարգին։ Իհարկե, խորհրդի հարցման դեպքում մենք պատրաստ ենք ներկայացնել քվեարկության մասին տվյալները»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտնիա Մատվիենկոն տարակուսանք էր արտահայտել Մանիժայի «Русская женщина» երգի առնչությամբ։ Նրա խոսքով՝ կոմպոզիցիայի տեսքում «ինչ-որ զառանցանք է»։ Նա նաև Ելենա Աֆանսևային հանձնարարել էր «Առաջին ալիքից» տեղեկատվություն ստանալ, թե ինչպես է անցկացվում «Եվրատեսիլի» համար երգի ընտրության քվեարկությունը։

Նշենք, նաև որ Մանիժայի տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 900 հազար անգամ դիտել են մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում:Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մանիժայի ելույթի տեսագրությունը հրապարակվել էր մարտի 10-ին:
Հիշեցնենք` Հայաստանն այս տարի հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլին»։