Պապարացիները Սելենա Գոմեսին լուսանկարել են նոր ֆիլմի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)

Երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսին նկատել են նոր ֆիլմի նկարահանումների հրապարակում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հրապարակում պապարացիների տարածած լուսանկարները։

28-ամյա աստղին նկատել են խաղընկերներ 75-ամյա Սթիվ Մարտինի և 71-ամյա Մարտին Շորթի հետ Նյու Յորքի The Bronx այգում։ Դերասանուհին նորաձև տեսք է ունեցել՝ կրելով տաք հագուստ։

Դերասանուհին կրել է մուգ կապույտ վերարկու, դեղին տաբատ և սև ձմեռային կոշիկներ։ Նա իր տեսքն ամողջացրել է ոսկեգույն օղերով։ Լուսանկարներում Սթիվ Մարտինը սև վերարկուով, մուգ կապույտ գլխարկով և սև ակնոցով է, իսկ Մարտին Շորթը` մոխրագույն վերակուով և մուգ կապույտ տաբատով։

Ֆիլմը, որի նկարահանումների ընթացքում նկատել են աստղային եռյակին, կոչվում է Only Murders in the Building։ Ըստ սցենարի իրար անծանոթ երեք հանցագործներ հայտնվում են նույն հանցագործության վայրում։

Այս նախագիծը Սելենա Գոմեսի համար առաջինն է 2007-ից 2012 թվականներին նկարահանված The Wizards of Waverly Place-ից հետո։