Քայլի Ջենները 500 000 դոլար է նվիրաբերել մանկական հիվանդանոցին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները 500 հազար դոլար է նվիրել մանկական հիվանդանոցին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

23-ամյա աստղը գումարը նվիրաբերել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում գտնվող Մոնրո Քարել կրտսերի անվան մանկական հիվանդանոցին, որը նկարագրվում է որպես «երկրի առաջատար մանկական հիվանդանոցներից մեկը և ամենամեծը երկրի հարավ-արևելքում»:

Kylie Cosmetics-ի հիմնադիր և սեփականատեր աստղը խոշոր նվիրատվությունն արել է ի պատիվ իր վաղեմի ընկեր, երաժիշտ Հարի Հադսոնի, որի մոտ 2013 թվականին Հոջկինի լիմֆոմա է ախտորոշվել:

Հիվանդության ընթացքը հաղթահարելու ճանապարհին իր կողքին լինելու համար Հադսոնն ասել է․ «Ես շատ երախտապարտ եմ Քայլիի բարեկամության, քաղցկեղի բուժման ճանապարհին նրա ունեցած ազդեցության համար։ Նա միշտ իմ կողքին է եղել, և մենք միասին ուզում ենք ճանապարհ գտնել այն երիտասարդների համար, ովքեր պայքարում են այս հիվանդության դեմ»,- ասել է երաժիշտը։

Ավելի ուշ Daily Mail-ը հրապարակել էր Քայլիի ինստագրամյան էջում հրապարակված նոր լուսանկարները։ Լուսանկարներում 23-ամյա աստղը կրում է կարմիր կաշվե տաբատ և կարմիր տոպ՝ այն համադրելով արծաթագույն մատանու և օղերի հետ։ Հրապարակումն արժանացել է ավելի քան 2,7 միլիոն հավանումի և 11 400 մեկնաբանության։