Քեյթ Հադսոնը դստեր հետ լոգարանից լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Հադսոնը դստեր հետ լուսանկար է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

41-ամյա դերասանուհին իր ինստագրամյան էջում 2-ամյա դստեր հետ լոգարանից լուսանկար է հրապարակել և կից գրել․«Թրջվում ենք»:

Դերասանուհին 3-րդ անգամ մայր էր դարձել 2018 թվականի հոկտեմբեր 2-ին։ 39-ամյա դերասանուհին ունի նաև երկու որդի:

Դերասանուհին ունի 9-ամյա որդի իր նախկին փեսացու Մեթյու Բելամիից, որի հետ նշանադրված է եղել 2011-ից 2014 թվականներ և 17-ամյա որդի` երգիչ Քրիս Ռոբինսոնի հետ նախկին ամուսնությունից:

Հադսոնը հայտնի դերասանուհի Գոլդի Հոունի և նրա երկրորդ ամուսնու՝ Բիլ Հադսոնի աղջիկն է, որի հետ Քեյթը կապը չի պահպանել։ 1983 թվականին դերասանուհին ամուսնացել է դերասան և սցենարիստ Կուրտ Ռասելի հետ, որին Քեյթն անվանում է հայրիկ։ Բիլ Հադսոնի կողմից նա ունի 4 եղբայր և քույր, որոնց չի ճանաչում, սակայն ցանկանում է ծանթանալ։

Վերջերս լույս է տեսել դերասանուհու մասնակցությամբ նոր մյուզիքլ, որում նրա խաղընկերներն են Մեդդի Զիգլերն ու Լեսի Օդոմ կրտսերը։ Ֆիլմում Մեդդի Զիգլերը մարմնավորում է աուտիզմ ունեցող աղջկա կերպար։