Մորգենշտերնը մատուցողի աշխատանք է գտել․ առաջին օրը նա հայհոյել է, հանել է դիմակը և անհարգալից կերպով վերաբերվել հաճախորդներին

Մորգենշտերնը ևս մեկ աշխատանք է գտել։ Ռեփերը մատուցող է դարձել սեփական KAIF ռեստորանում։ Չնայած նրան, որ Մորգենշտերնը հաղթահարել է հաճախորդների սպասարկման հիմնական խնդիրները, հաստատության ծառայության մակարդակն այդ օրը խիստ տուժել է: Ռեփերը հայհոյել է, հանել դիմակը, հաճախորդներին դիմել «դու»-ով։ Նա նաև լուսանկարվել է բոլոր ցանկացողների հետ՝ չնայած ղեկավարի արգելքին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ալֆա-բանկը աշխատանքի է ընդունել Ալիշեր Մորգենշտերնին ՝ ստեղծելով հատուկ նրա համար երիտասարդության հետ աշխատանքի բաժնի տնօրենի հաստիքը: Ալֆա-բանկի՝ մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Ալեքսեյ Գիյազովը հավատացրել էր, որ աշխատանքի նկատմամբ ռեփերը բավականին լուրջ է տրամադրված։ Գիյազովի խոսքով ՝ արտիստի առջև առաջադրանք էր դրված՝ ներգրավել առնվազն 100 հազար նոր հաճախորդների: