2021 թվականի լավագույն ֆենթեզի ֆիլմերը

Ապագայի պատերազմը
Քրիս Պրատը և Իվոն Ստրահովսկին նկարահանվելու են Քրիս Մաքքեյի ֆանտաստիկ մարտաֆիլմում: Գործողությունները ծավալվելու են մի աշխարհում, որտեղ մարդկությունը պարտվում է այլմոլորակայինների հետ պատերազմում:
Որպեսզի դիմագրավեն զավթիչներին, գիտնականները մտածում են անցյալից եկած զինվորներին կանչելու մի եղանակ:

Գլխավոր հերոսը
Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ ֆիլմի սյուժեն պատմում է հեղինակավոր բանկի աշխատակցի մասին: Նրա կյանքում ամեն ինչ լավ է և հանգիստ:
Բայց հանկարծ հերոսը գիտակցում է, որ նա ապրում է վիդեոխաղում: Այստեղ կերպարներն անում են ինչ ուզում են, և միայն նա կարող է աշխարհը փրկել մահից:

Անվերջություն
Մարտաֆիլմերի վարպետ Անտուան Ֆուկուան աշխատում է ֆանտաստիկ թրիլլերի վրա, որի գլխավոր դերակատարն է Մարկ Ուոլբերգը:
Սյուժեն պատմում է մի մարդու մասին, ով հիշում է այն ամենը, ինչ պատահել է իր հետ անցյալ կյանքում: Նա հայտնվում է իր նմանների մեջ և պարզում, որ այդ մարդիկ վերահսկում են մարդկության զարգացումը դարեր շարունակ:

Հավերժները
Marvel-ի տիեզերքի նոր լայնամասշտաբ ֆիլմը հեռուստադիտողներին կներկայացնի գերմարդկանց  պայքարը։
Նրանք գոյություն ունեին մարդկության հայտնվելուց շատ առաջ, և հիմա նրանք պարտավորվում են պաշտպանել աշխարհը չար ուժերից։
Կինոտիեզերքի դերասաններին են միացել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Սալմա Հայեքը, ինչպես նաև Ռիչարդ Մադդենը և Քիթ Հարինգթոնը՝ «Գահերի խաղից»։

Մատրիցա 4
«Մատրիցայի» երրորդ մասը թողարկվեց 2003 թվականին՝ ավարտելով Նեոյի գլխավոր պատմությունը։ Բայց հիմա ռեժիսոր Լանա Վաչովսկին աշխատում է շարունակության վրա: Կիանու Ռիվզը և Քերի-Էն Մոսը կվերադառնան իրենց դերերին, նրանց կմիանան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Յահյա Աբդուլ-Մատին Երկրորդը և Նիլ Պատրիկ Հարիսը:
Կինոկարի սյուժեն դեռ բացահայտված չէ, բայց այն հաստատ չի լինի պրիքվել: