Լոբոդան առողջական խնդրի պատճառով հետաձգել է իր համերգը

Երգչուհի Սվետլանա Լոբոդան վարակվել է կորոնավիրուսով, ինչի մասին հայտնել է Instagram-ում։
«Հինգ օր առաջ ես տկարություն զգացի և մրսածության նշաններ, իսկ այսօր COVID-19-ի առաջին թեստի արդյունքը դրական է»,- գրել է Լոբոդան։
Երգչուհին նշել է, որ ստիպված է հետաձգել ապրիլի 3-ին ծրագրված համերգը, քանի որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։
Լոբոդան հայտնել է, որ համերգը կկայանա ապրիլի 16-ին, բոլոր տոմսերը կգործեն։
Նա ընդգծել է, որ «մենք պարտադիր կհանդիպենք» և հետևորդներին խնդրել է հոգ տանել մտերիմների ու իրենց մասին։