Քլոե Քարդաշյանը նշանադրվե՞լ է. լուսանկարներ

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը ևս մեկ անգամ ենթադրությունների առիթ է տվել՝ շքեղ մատանիով լուսանկար հրապարակելով, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։ 36-ամյա հեռուստաաստղը լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ցույց տալով ոճային մատնահարդարումը։ Լուսանկարում աստղի օդում պարզած ձեռքն է՝ մատնեմատին մեծ ադամանդով նշանադրության մատանի։ Լուսանկարի մեկնաբանություններում «Բոստոն Սելտիքս» խմբի բասկետբոլիստ, Քլոե Քարդաշյանի դստեր հայրիկ 30-ամյա Թրիստան Թոմփսոնը ադամանդների և զմայլված աչքերով էմոջիներ է դրել։ Լուսանկարը երկրպագուներին Քլոե Քարդաշյանի և Թրիստան Թոմփսոնի նշանադրության մասին ենթադրությունների տեղիք է տվել։

Նոր հրապարակման մեջ երևացող մատանին առաջին անգամ չէ, որ հայտնվում է Քլոե Քարդաշյանի լուսանկարներում։ Ավելի վաղ աստղը լուսանկարներ էր հրապարակել The Good American բրենդի գովազդային արշավից, որտեղ ևս մատանին մատին էր։