ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Դուք սովորականից ավելի հուզական կլինեք, երբեմն կտրվեք պրովոկացիաներին, ամեն անգամ չեք կարողանա ձեզ տիրապետել: Ավելի հեշտ կլինի այն Խոյերի համար, որոնք բավականաչափ կենսափորձ ունեն. նրանք կփորձեն չկրկնել իրենց սխալները:
Օրվա երկրորդ կեսը արդյունավետ ու հաճելի կանցնի: Այն նոր հնարավորություններ կբացի և կուրախացնի հաջող զուգադիպություններով: Աշխատեք ժամանակը զուր չծախսել և վճռական գործել: Այդպես նույնիսկ սպասվածից ավելիին կհասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շփումների համար բարենպաստ օր է: Լավ կանցնեն գործնական և անձնական հանդիպումները: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը: Նման զրույցները հաճախ կօգնեն հասկանալ, թե ինչպես կարելի է ավելի հեշտ ու արագ հասնել դրված նպատակներին:
Հնարավոր են չծրագրված գնումներ, անսպասելի ծախսեր: Դուք գումարին սովորականից հեշտ հրաժեշտ կտաք, բայց խոսքը զուր, չմտածված ծախսերի մասին չի լինի: Այսօրվա գնումների և գործարքների համար զղջալու առիթ չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը ոգեշնչող և հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ճիշտ որոշումներ կընդունեք, կկարողանաք հասնել դրված նպատակներին: Շատ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին համախոհները, և՛ նրանք, ում հետ հազիվ եք ծանոթ:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք ուշադրություն դարձնել մտերիմներին, ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար ուրախ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հարմար է օգտակար գործերի համար, դուք գլուխ կհանեք նույնիսկ նրանցից, որոնք նախկինում դժվարությամբ են տրվել: Հնարավոր են անսպասելի այցեր, հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Խեցգետիններ կկարողանան վերականգնել գործնական կամ անձնական հարաբերությունները, որոնք նախկինում կարևոր դեր են խաղացել իրենց կյանքում:
Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը, վաղուց կատարած աշխատանքի դիմաց պարգևատրվելու շանս կա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների համար: Սակայն դրանք լավ է անել առանց շտապելու. ամեն գնումի շուրջ մտածելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Վառ, հագեցած օր է, որը կարող է հետաքրքիր բաներ բերել: Դուք ոգևորությամբ կստանձնեք գործերը, այդ թվում՝ նրանք, որոնցից գլուխ հանել առաջ չի ստացվել: Այս անգամ ամեն ինչ ուզածի նման կդասավորվի և դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները, որոնց համար շատ ուրախ կլինեք:
Օրվա երկրորդ կեսը ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ կբերի: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Չի բացառվում՝ ձեր միջամտության շնորհիվ ինչ-որ մեկին հաջողվի խուսափել լուրջ խնդիրներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց օրը հաջող կդասավորվի: Դուք կուրախանաք հետաքրքիր առաջադրանքների համար, ոգևորությամբ կստանձնեք այն գործերը, որոնք մյուսներին չափազանց բարդ են թվացել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ սխալներ չեք անի, կիրագործեք այն, ինչ մտածել եք:
Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ նման մարդկանց կես խոսքից կհասկանաք ու կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Օգտակար կլինի վերադառնալը նրան, ինչ առաջ չէր ստացվում. այս անգամ դուք անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կունենաք: Որոշ Կշեռքներ ելք կգտնեն բարդ իրավիճակից, պատասխաններ կստանան այն հարցերին, որոնք երկար ժամանակ անհանգստացնում էին իրենց ու փակուղու առաջ կանգնեցնում:
Օրվա երկրորդ կեսը հարմար է հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Հարմար օր է ընդհանուր գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Տարաձայնություններ չեն առաջանա, ամեն ինչի մասին կկարողանաք պայմանավորվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Վառ, հագեցած օր է, որը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Դուք ինքնավստահ կլինեք, կիմանաք, որ կարող եք ցանկացած դժվարություն հաղթահարել, և չեք սխալվի: Հնարավոր է համագործակցություն սկսեք մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններում այսօր ընկերական կամ սիրային նոտաներ կհնչեն:
Օգտակար կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելը: Ինտուիցիան անսխալ կհուշի ձեզ՝ ինչ ասել ու անել, ինչպես գործել դրված նպատակին հասնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը հաջող է: Այդ հատվածում բազում լավ գաղափարներ կհայտնվեն, դրանցից մի քանի կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Հաճույքով կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Հաճախ նրանք խորհուրդներ կտան, որոնց արժե հետևել: Շատ Աղեղնավորներ ավելի վաղ գործած սխալներն ուղղելու շանս կունենան և բաց չեն թողնի այն:
Օրվա երկրորդ կեսը շփումների տեսանկյունից ամենահասարակ հատվածը չէ: Ամեն անգամ չէ, որ շրջապատողները ձեզ ճիշտ կհասկանան, հաճախ ամենահասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք: Համբերությամբ զինվեք և աշխատեք չբարկանալ: Փոխհասկացողության հասնել անպայման կհաջողվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Պետք է համբերությամբ զինվեք, քանի որ հազիվ թե կարողանաք արագ գլուխ հանել գործերից, միանգամից հասնել այն արդյունքներին, որոնց ձգտում եք: Հավանական են լավ նորություններ՝ կապված աշխատանքի կամ ուսման հետ: Որոշ Այծեղջյուրներ գաղափարներ կունենան, որոնք արժանի կլինեն միանգամից կյանքի կոչվելուն: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու որքան հնարավոր է արագ գործելը:
Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում, որտեղ հնարավոր են նշանակալի լավ փոփոխություններ: Կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, ում կարծիքը ձեզ համար կարևոր է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Շատ նոր գործեր կունենաք, որոնք ոգևորությամբ կստանձնեք: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ, կկարողանաք վերականգնել կապերը, որոնց նախկինում կարևոր դեր են խաղացել ձեր կյանքում: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, շատ Ջրհոսներ ոտքի վրա կյուրացնեն օգտակար ինֆորմացիան:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի մասին զրուցելու համար: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Ձեր եզրահանգումները կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում չեն հետաքրքրվել դրանցով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հրաշալի օր է: Արդեն օրվա առաջին կեսին դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք դեռ վերջերս համարյա անլուծելի էին թվում: Չի բացառվում՝ դրանում օգնեն մարդիկ, որոնք նախկինում ձեզ միայն դժվարություններ են բերել: Հիմա անցյալի մասին մոռանալու և լրիվ նոր հարաբերություններ սկսելու ճիշտ ժամանակն է. դրանք ձեզ դրական հույզեր կպարգևեն:
Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Հարմար ժամանակ է սիրելիի հետ հանդիպելու համար: Կարող եք միասին ինչ-որ տեղ գնալ կամ ժամանակ անցկացնել տանը: Բոլոր դեպքերում դուք դրական հույզեր կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: