Դոնի Ռոստովում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություն կբացվի

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» թանգարանում մուլտիմեդիա ցուցադրություն կբացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հայտնում է ՌԴ-ում Հայերի միութան մամուլի ծառայությունը, ցուցադրությունը կգործի ապրիլի 11-25-ը: Այն կազմակերպվել է Ռոստովի հայ երիտասարդական միության ջանքերով:

Ինչպես նշվում է, ցուցադրության համար ընտրվել է երկրի ամենամեծ ցուցահանդեսային համալիրը: