Քանյե Ուեսթից բաժանման ֆոնին Քիմ Քարդաշյանը փոխել է հագնվելու ոճը. Daily Mail (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսում նոր ոճով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արված լուսանկարները։

«Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության գործընթացի ֆոնին աստղին նկատել են նոր ոճով», – նշել է բրիտանական պարբերականը։

Նոր լուսանկարներում 40-ամյա աստղը կրում է կարմիր կաշվե կարճ տաբատ, կարմիրով շագանակագույն և մարմնագույն բլուզ ու բարձրակրունկներ։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ էր տեղադրել ընտանեկան հանգստից։ Լուսանկարներում երևում էր, թե ինչպես են փոքրիկները կառչած արևայրուք ընդունող մայրիկից։ Քիմը հրապարակմանը կից գրել է․«Մայրիկի կյանքը հանգստի ժամանակ»։