Վերա Բրեժնևան լողափում ցուցադրել է շքեղ կազմվածքը

Վերա Բրեժնևան մեկնել է հանգստի․ երգչուհին հանգստանում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Արաբական երկիր արտիստուհին մեկնել է դուստրերի՝ Սոնյայի և Սառայի, ինչպես նաև Վիկտորյա Գալուշկայի ընկերակցությամբ։ Նրա մտերիմներից մեկը լողափում աննկատ լուսանկարել է 39-ամյա աստղին բիկինիով։ Լուսանկարը այնքան տպավորիչ է ստացվել, որ Վերան հրապարակել է այն իր Ինստագրամի Storis բաժնում:

Լուսանկարում Բրեժնևան կրում է սպիտակ երանգի լողազգեստ։ Տեսախցիկը նրան հետևից է լուսանկարել՝ ցուցադրելով նրա բարեմասնությունները։

Արձակուրդում Վերան նշել է իր դուստր Սոնյայի ծննդյան օրը, որը դարձել է 20 տարեկան։ Այդ առիթով Բրեժնևան երեկույթ է կազմակերպել արաբական ռեստորաններից մեկում։