9 քայլ՝ դիմահարդարման միջոցով աչքերը մեծացնելու համար

357

The Telegraph-ի հարցումների համաձայն,  100  կանանցից 85-ը դիմահարդարվելիս առավել նախընտրում են ընդգծել աչքերը, քան շուրթերը։ Ինչպես դա ճիշտ անել, պատմում են առաջատար դիմահարդարները.

Քայլ առաջին.

«Նախքան դեկորատիվ կոսմետիկային անցնելը, կարգի բերեք աչքերի շուրջ մաշկը։

Սեւ շրջանակները, բնականաբար, չեն գեղեցկացնում դեմքը։ Եթե չունեք հատուկ խնամքի միջոցներ, պարզապես վերցրեք սառցե խորանարդներ եւ քսեք այդ հատվածին,- խորհուրդ է տալիս դիմահարդար Սյուզի Սոբելը։

Հոնքեր.

-Խնամված հոնքերը դիմագծերի գեղեցիկ շրջանակն ասես լինեն,- ասում է
Anastasia Beverly Hills-ի հիմնադիր Անաստաիա Սուարեն,-աչքերն ավելի մեծ դարձնելու համար պետք է դրանց համար տեղ «մաքրել»։ Հոնքերին կառուցվածք հաղորդեք, ընդգծեք մատիտով, դրանք դեպի վեր սանրեք, այդպիսով աչքերի եւ հոնքերի միջեւ տարածությունը կընդլայնվի, ուստի հայացքն ավելի բաց կերեւա,- ասում է նա։
Վերացնում ենք սեւ շրջանակները.

«Սեւ շրջանակները տեսողականորեն փոքրացնում են աչքերը, իսկ ճիշտ կոնսիլերը կարող է շտկել իրավիճակը։ Այն նաեւ կարող է լուսավորել աչքերի շուրջ հատվածն ու ուշադրությունը գրավելի դեպի մուգ թարթիչները,- ասում է դիմահարդարման գծով Givenchy-ի կրեատիվ տնօրեն Նիկոլյա Դեժենը։

Նա խորհուրդ է տալիս ընտրել ձեր մաշկից ավելի թեթեւ եւ տաք երանգ, որպեսզի բացացնեք եւ ուղղեք ձեր աչքերի շուրջ մանուշակագույն կամ կապույտ երանգ ունեցող մաշկը։

 

Բարակ գիծ նկարեք.

Ձեր թարթիչներին ավելի երկարություն հաղորդելու համար նախքան թարթչաներկ քսելը ընդգծեք վերին կոպը բարակ գծով, սլաքներ նկարեք,- խորհուրդ է տալիս L’Oreal Paris-ի դիմահարդար Վալ Հարլանդը։

Ոլորեք թարթիչները.

-Օգտվեք թարթիչները կլորացնող շիպցիից։ Դա ձեզնից ընդամենը մի քանի վայրկյան է խլում, սակայն  օգնում է զգալիորեն մեծացնել աչքերը,- ասում է հայտնի դիմահարդար Շու Ուեմուրը։
Ստվերաներկ.

«Գիտեմ, որ միշտ է այդպես եղել. շագանակագույն ստվերաներկերը նախկինի պես գեղեցիկ են դիտվում։ Որպեսզի հայացքը բաց թվա, ստվերաներկը պետք է քսել վերին կոպից փոքր ինչ վերեւ,- ասում է  Chanel-ի գլխավոր դիմահարդարը։

 

Մտածեք գույնի մասին.

Մատիտով աչքերի ընդգծումն օգնում է մեծացնել աչքերը։ Փորձեք դա անել կանաչ կամ կապույտ մատիտով։ Դրանք կստիպեն, որ աչքերն ավելի սպիտակ երեւան, հետեւաբար նաեւ ավելի մեծ»,- ասում է հայտնի դիմահարդար եւ լուսանկարիչ Ֆրանսուա Նարսը։

Ինչ վերաբերում է ստվերաներկերին, ապա վառ ստվերաներկերը (վարդագույն կամ արծաթագույն) գեղեցիկ են դիտվում դատարկ կոպերին, սակայն եթե ունեք փարթամ թարթիչներ եւ խնամված հոնքեր։

Թարթչաներկ.

Մեծ աչքեր ունենալու համար պարտադիր է թարթչաներկը։ Շատերը մոռանում են ընդգծել ստորին կոպի թարթիչները, սակայն դա եւս պարտադիր է։


Լուսավորություն հաղորդեք.

Կոպի մեջտեղի հատվածին, հոնքերի ներքեւում եւ աչքերի ներքին անկյուններում հայթայթեր կամ բաց գույնի, փայլուն ստվերաներկ քսեք. ասում է  Dior-ի դիմահարդարման գծով տնօրենը։

Աղբյուրը՝ Wnews.am

Facebook Comments