Ֆիլիպ Կիրկորովի հայրը հիվանդանոցում է. հարազատներին թույլ չեն տալիս տեսնել նրան

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ 88-ամյա Բեդրոս Կիրկորովը, հայտնվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Նա արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում է այնտեղ, իսկ հիմա հարզատներին թույլ չեն տալիս տեսնել նրան։ Այս մասին պատմել է հայտնի երգիծաբան Ալեքսանդր Մատվեևը։

«Բեդրոսն արդեն 2 շաբաթ է գտնվում է հիվանդանոցում»,- Մատվեևի խոսքը մեջբերում է Dni.ru-ն:

Մատվեևի տվյալներով՝ ռուսական էստրադայի փոփ արքայի հայրը պարզապես պառկել է հերթական հետազոտության և բուժման կուրս անցնելու համար: «Այնուամենայնիվ լուրջ տարիքում է և պետք է հոգ տանի իր առողջական վիճակի մասին»,- բացատրել է դերասանը:

Նրա խոսքով՝ Վիշնևսկու անվան կենտրոնում, որտեղ այժմ գտնվում է Բեդրոս Կիրկորովը, ոչ ոքի թույլ չեն տալիս տեսակցել՝ կարանտինային միջոցների պատճառով: Այնտեղ նույնիսկ թույլ չեն տվել մտնել Ֆիլիպին և Բեդրոսի կնոջը՝ Լյուդմիլա Սմիրնովային:

Ընդ որում Մատվեևը հավաստիացրել է, որ մշտապես կապի մեջ է Բեդրոս Կիրկորովի հետ, ով իրեն հայտնել է, որ հիվանդանոցում չի ձանձրանում, քանի որ մշտապես պրոցեդուրաներ է ընդունում, շփվում է բուժքույրերի հետ և դիտում է «Маска» շոուն, որտեղ Ֆիլիպը ժյուրիի անդամ է: