Ինչպե՞ս ես Բեքհեմները նշել Զատիկը․ լուսանկարներ

Բեքհեմները գեղեցիկ ընտանեկան լուսանկար են հրապարակել Մայամիից: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ընտանիքը միավորվել է կիրակի՝ Զատկի տոնը նշելու համար:
Բեքհեմների հետ է եղել նաև ընտանիքի ավագ որդու՝ Բրուքլինի հարսնացուն՝ Նիկոլ Պելցը: Լուսանկարը Instagram-ում հրապարակել է Բրուքլինի մայրը՝ 46-ամյա Վիկտորյան:

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմբերը 4 զավակ ունեն՝ Բրուքլինը, Ռոմեոն, Քրուզը և Հարփերը:
Պարբերականը հիշեցնում է, որ 22-ամյա Բրուքլինը և 26-ամյա Նիկոլան, որն ամերիկացի դերասանուհի է, բոլորովին վերջերս են նշանադրվել:
«Ուրախ Զատիկ Բեքհեմներից: Մենք քեզ շատ ենք սիրում Նիկոլա, գեղեցիկ նկար է»,- հրապարակված լուսանկարին կից գրել Վիկտորյան: