Պարզվել է «Նեպոսեդի» թատրոնի հայազգի ղեկավարի 14-ամյա որդու մահվան իրական պատճառը

«Նեպոսեդի» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի 14-ամյա որդին բարձրացել է մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում գտնվող տան տանիք՝ հնարք կատարելու կամ լուսանկարվելու, սակայն սայթաքել է ու ընկել։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է PR տնօրեն Պետրո Շեշկեևը։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին՝  մոտ 23։00-ին։

Տեղի ունեցածի պատճառով թատրոնը չեղարկում է ստուդիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը նախատեսված էր ապրիլի 12-ին։
Ավելի վաղ Շեկշեևը տղայի մահը դժբախտ պատահար էր անվանել։ Նրա խոսքով՝ կոնֆլիկտ կամ ինքնասպանություն տեղի չի ունեցել։
PR տնօրենը ենթադրել էր, որ տղան կարող էր մահանալ անհաջող հնարքի արդյունքում. նա հետաքրքրվում էր էքստրեմալ սպորտաձեւերով։