ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հայտարարել է մրցանակաբաշխության հաղթողներին

ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հայտարարել է 27-րդ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Այս մասին հաղորդվում է կինոմրցանակաբաշխության կայքում:

Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասանական կազմի համար մրցանակը ստացել է ամերիկացի ռեժիսոր Աարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» (The Trial of the Chicago 7) ֆիլմը:

«Լավագույն դերասանուհի» մրցանակը ստացել է «Էմմի»-ի, «Օսկար»-ի և «Թոնի»-ի մրցանակակիր Վիոլա Դևիսը: Դերասանուհին խաղացել է «Մա Ռեյնի. սև հատակ» (Ma Rainey’s Black Bottom) ֆիլմում:

Չադվիկ Բոսեմանը, որը Վիոլա Դևիսի հետ խաղացել է միևնույն ֆիմում, հետմահու ճանաչվել է կինոյի լավագույն դերասան:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել հարավկորեացի դերասանուհի Յուն Յո Յունգը, որը խաղացել է «Մինարի» (Minari) ֆիլմում: Դանիել Կալույան «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հուդան և Սև Մեսիան» (Judas and the Black Messiah) ֆիլմի դերակատարման համար:

«Դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում այս տարի մրցանակներ են նվաճել  «Թագ» (Crown) ֆիլմի դերասանները, իսկ կատակերգության ժանրում այս մրցանակներին են արժանացել Shitts Creek սերիալի դերասանները:

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մյուս մրցանակակիրներն են.

«Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի»՝ Ջիլիան Անդերսոն («Թագ» սերիալ, The Crown)

«Դրամատիկական սերիալի լավագույն դերասան»՝ Ջեյսոն Բեյթման («Օզարկ» սերիալ, Ozark)

«Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի»՝ Քեթրին Օ’Հարա (Shitts Creek սերիալ)

«Կատակերգական սերիալի լավագույն դերասան»՝ Ջեյսոն Սուդեյկիս («Թեդ Լասսո» սերիալ, Ted Lasso)

«Հեռուստաֆիլմի կամ մինիսերիալի լավագույն դերասանուհի»՝ Անյա Թեյլոր Ջոյ («Թագուհու գամբիտը», Queen’s Gambit  ֆիլմ)

«Հեռուստաֆիլմի կամ մինիսերիալի լավագույն դերասան»՝ Մարկ Ռուֆալո («Գիտեմ, որ դա ճիշտ է»  ֆիլմ, I Know This Much Is True)

«Հրաշք կին 1984» ֆիլմի (Wonder Woman 1984) կասկադյորների թիմը

«Մանդալորցին» (The Mandalorian) հեռուստասերիալի կասկադյորների թիմը

Նշենք՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիան համարվում է կինոարտադրության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը: