Քրիս Ջենները հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի և զավակների հետ արխիվային լուսանկարներ է հրապարակել` շնորհավորելով Սբ. Զատկի տոնը

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջենները հին ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով Սուրբ Զատիկը, գրում է Daily Mail-ը։

Քրիսը 5 լուսանկար է հրապարակել 1980-ականներից, որոնցից առաջինում առաջին ամուսնու` հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի և 4 զավակների հետ է։ Ընտանեկան լուսանկարն արվել է 1987 թվականին։ Նկարում Քիմ Քարդաշյանը կրում է բաց կապույտ զգեստ, իսկ Քորթնին և Քլոեն սպիտակ զգեստներ՝ սպիտակ գլխակապերով։

65-ամյա հեռուստատեսային դեմքը լուսանկարին կից գրել է․ « Բոլորին Սուրբ Զատկի`ուրախ, սիրով լի  շաբաթավերջ եմ մաղթում» և կցել «հիշողություններ», «ընտանիք», «Զատիկ» հեշթեգերը։

Երկրորդ լուսանկարում կրկին Ռոբերտ Քարդաշյանն է՝ իր երեք աղջիկների հետ, որնոնց ձեռքերին Զատկի զամբյուղներ են՝ լի գունավոր ձվերով։ Մեկ այլ նկարում Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերն են միմյանց գրկած՝  ձեռքներին նապաստակի պատկերով թղթե տոպրակներ։

Քրիս Ջենները հրապարակել է ևս երկու լուսանկար, որտեղ Քիմն ու Քորթնին սպիտակ լայնեզր գլխարկներով և գեղեցիկ զգեստներով Զատիկի գունավոր ձվեր են փնտրում իրենց տան բակում 1980 թվականին։

Քրիս Ջենները և ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, որը քաղցկեղի դեմ ամիսներ տևած պայքարից հետո մահացել է 2003-ին, ամուսնացել են 1978 թվականին և ունեն 4 երեխա՝ Քիմ, Քլոե, Քորթնի և Ռոբ Քարդաշյանները։ Զույգը բաժանվել է 1991-ին։ Քարդաշյանի հետ ամուսնալուծության գործընթացն ավարտելուց հետո Քրիս Ջեններն ամուսնացել էր մարզիկ Բրյուս Ջենների հետ և համատեղ երկու աղջիկ ունեցել՝ Քենդալը և Քայլին, սակայն զույգը բաժանվել է 2013 թվականին։