«Հայրիկդ պաշտում է քեզ». Ջոն Տրավոլտան շնորհավորել է դստեր տարեդարձը (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտան իր ինստագրամյան էջում շնորհավորել է դստեր 21 -ամյակը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

67-ամյա դերասանը հրապարակել է դստեր լուսանկարը՝ արված Ֆլորիդայի իրենց տանը, և կից գրել․ «Ամենաուրախ 21-րդ տարեդարձ ամենագեղեցիկ, բարի, մարդուն և արվեստագետին, որին ճանաչում եմ։ Հայրիկդ պաշտում է քեզ»։ Հրապարակված լուսանկարում Էլլան ջինսե բաց կապույտ բաճկոն է կրում։

Դստեր 21-րդ տարեդարձն ընտանիքի համար մի փոքր տխուր է, քանի որ այն առաջինն է նրա մոր՝ դերասանուհի Քելլի Փրեսթոնի մահվանից հետո։ Դերասանուհին մահացել էր անցյալ ամռանը՝ ուռուցքից։

Ավելի վաղ Տրավոլտայի դուստրը՝ Էլլան, հոր 67-րդ ծննդյան օրվա առթիվ շնորհավորական տեսանյութ էր հրապարակել՝ նրան անվանելով «ամենահանավանական մարդը, որին ճանաչում է»։

«Դու ոչ միայն լավագույն հայրն ես, այլ նաև իմ լավագույն ընկերը։ Շնորհակալություն մեզ մեծացնելու, օգնելու ու սիրելու, և այն ամեն լավի համար, որ անում ես ամեն օր։ Աշխարհը բախտավոր է, որ դու կաս, և բախտավոր ենք մենք։ Սիրում եմ քեզ հայրիկ։ Երեկ քեզ հետ ծննդյանդ օրն անցկացնելով` հրաշալի ժամանակ եմ ունեցել»,- գրել էր Էլլան։