Քիմ Քարդաշյանը մարզական հանդերձանքով լուսանկարներ է հրապարակել

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Պարբերականը նշել է, որ ծովափնյա հանգստից հետո Քիմ Քարդաշյանը ժամանել է «Փալմ Սփրինգս»՝ Զատկի տոնն ընտանիքի միջավայրում անցկացնելու նպատակով։ Ինչպես պարբերականն է նշել․ «SKIMS ապրանքանիշի հիմնադիրը ժամանակ է գտել մարզումների համար և ցույց տվել իր կազմվածքը՝ երկու կտորից բաղկացած մարզական հագուստով»։

Լուսանկարներում Քիմը կրում է վառ դեղին մարզական տաբատ և տոպ՝ իր տեսքն ամբողջաացնելով Քանյե Ուեսթին պատկանող ապրանքանիշի Yeezy 450 հողաթափերով։