Ինչո՞ւ է Տիմատին խնդրել «Холостяк» նախագծի մասնակիցներից մեկին հանել բարձրակրունկները․ տեսանյութ

«Холостяк» նախագծի հերթական թողարկման ընթացքում Տիմատին հանդիպման է հրավիրել մասնակիցներից Ալիսա Գրաբովային։ Առանձնազրույցի ընթացքում ռեփերն աղջկան օգնել է հանել բարձրակրունկները, և Ալիսան նրան պրովոկացիոն հարց է տվել․ արդյոք ռեփերը բարդույթներ ունի հասակի պատճառով, ինչին Տիմատին բացասական պատասխան է տվել։

Ռեփերն իր խոսքերը հատատել է Instagram-ում, երբ եթեր է հեռարձակվել հերթական սերիան. «Տղամարդը պետք է բարդույթավորվի հումորի, առատաձեռնության, սուր մտքի, վճռականության, խարիզմայի և գումար վաստակելու անկարողության բացակայության պատճառով։ Հասակս ինձ երբեք չի խանգարել լինել նրանց հետ, ում հետ ինձ, իսկապես, հետաքրքիր է։ Բայց նրանք միշտ ավելի բարձրահասակ են եղել, հատկապես բարձրակրուկներով»։
Նշենք, որ զրույցի ընթացքում ռեփերը խոստովանել է, որ իր հասակը 175 սանտիմետր է։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от 13 (@timatiofficial)