ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը շոկի է ենթարկել մարդկանց իր տեսքով․լուսանկարներ

Նախօրեին ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենին նկատել են ցանցավոր զուգագուլպայով, ինչը համացանցում քննարկումների առիթ է դարձել, գրում է New York Post-ը։
69-ամյա Բայդենի՝ Էնդրյուսի ռազմաօդային բազայում արված լուսանկարները, որոնցում առաջին տիկինը կրում է սև ցանցավոր զուգագուլպա, բարձրակրունկ սև կոշիկներ, կաշվե կիսաշրջազգեստ և սև վերնազգեստ, երեկվանից շրջանառվում են սոցցանցերում՝ քննադատվելով օգտատերերից շատերի կողմից։ Ընդ որում, եղել են օգտատերեր, որոնք շտապել են պաշտպանել նրան։

Օգտատերերը, մասնավորապես, Բայդենին մեղադրել են առաջին տիկնոջը ոչ վայել հանգնվելու համար։
«Գուցե նրա զգեստները թանկ արժեն, բայց նա սարսափելի տեսք ունի, ինչը անպատվություն է առաջին տիկնոջ համար»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։
«Ի գիտություն՝ դա դիզայներական զուգագուլպա է․ այն համարձակ է, սազում է դասային հագուստների հետ և ինձ շատ է դուր գալիս»,- հայտնել է մյուս օգտատերը։