Քորթնի Քարդաշյանը նոր ընտրյալի հետ մեկնել է Յուտա նահանգի լեռնադահուկային հանգստավայր

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը հանգստյան օրերն անցկացրել է նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի հետ, գրում է Daily Mail-ը։
Հայտնի է, որ զույգը Յուտա նահանգի լեռնադահուկային հանգստավայր է մեկնել իրենց ընտանիքների հետ։ Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։