Ռոմելա Սարգսյանն արդեն միացել է «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի դերասանական կազմին (լուսանկար)

Ինչպես արդեն հայտնի է, «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում դերասանուհի Մերի Երեմյանին փոխարինելու է դերասանուհի Ռոմելա Սարգսյանը:

Հեռուստասերիալի դերասաններից Մայիս Համբարձումյանը, ով Ռոմելայի հիմնական խաղընկերներից մեկն է, իր էջում լուսանկար է հրապարակել նրա հետ և բարի գալուստ մաղթել.

«Շատերն էին սպասում, որ Աբուլի և Անահիտի հարսանիքը չի կայանա, բայց, արի ու տես, եղավ:)
Փոքրիկ հումոր էր: Հիմա եկեք Ռոմելա Սարգսյանին բարի գալուստ ասենք։ Ես ողջունում եմ և վստահ եմ, որ կհաղթահարես դժվարությունները, և մենք քեզ կօգնենք»:

Նոր դերասանուհու մասնակցությամբ առաջին սերիան եթերում կլինի օրերս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումների վերսկսելուց հետո դերասանուհի Մերի Երեմյանը կիսատ է թողել «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի նկարահանումները: