Դերասանուհի Էլեն Սարգսյանի հարսանեկան ֆոտոշարքը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի դերասանուհի Էլեն Սարգսյանը մարտի 21-ին ամուսնացել է․ նրա ընտրյալը Վահան Մարտիրոսյանն է: Զույգը հարսանեկան յուրահատուկ ֆոտոշարք է իրականացրել՝ որոշ կադրեր հրապարակելով սոցցանցերի իր էջերում։

Էլենի ու Վահանի հարսանիքն ունեցել է հետաքրքիր թեմատիկա, որի կիզակետում եղել է թռիչքը: Զույգի հարսանեկան խնջույքն էլ կազմակերպվել է փոքր մասշտաբներով, ներկա են եղել միայն ամենահարազատ և մտերիմ մարդիկ։

Հավելենք նաև, որ զույգն արդեն հասցրել է մեկնել ամուսնական ճանապարհորդության։