Դեմիս Կարիբիդիսը չորրորդ անգամ հայր է դարձել (լուսանկարներ)

Հումորիստ Դեմիս Կարիբիդիսը չորրորդ անգամ հայր է դարձել։ Նա ուրախալի իրադարձության մասին հայտնել է ինստագրա,յան էջում՝ լուսանկար հրապարակելով նորածին դստեր հետ։

Կարիբիդիսը բազմազավակ հայր է։ Նա և կինը՝ Պելագեան, մեծացնում են երկու դուստրերին ու որդուն։ Կարիբիդիսը կնոջը շնորհակալություն է հայտնել, որ նա հերթական անգամ երջանկացնում է իրենց ընտանիքին։ Հումորիստը փոքրիկին մաղթել է առողջ մանկութհուն և որ իր ծննունդով աշխարհին բարություն բերի։

Դեմիս Կարիբիդիսը 38 տարեկան է, ծնվել է Վրաստանում։

2014թ․-ի մայիսին Կարիբիդիսն ամուսնացել է Պելագեայի հետ։ Հումորիստն ամուսնության առաջարկ է եղել Յուրմալայի համերգասրահում՝ հանրության աչքի առաջ։