Դուբայի երկնաքերներից մեկի պատշգամբում մերկ լուսանկարվելու համար ձերբակալված ուկրաինացի մոդելներին արտաքսել են երկրից

Դուբայում հանրային վայրում ոչ պատշաճ վարքի համար ձերբակալված մոդելները կխուսափեն ազատազրկումից և կարտաքսվեն երկրից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ձերբակալվածների թվում են եղել ուկրաինացի մոդելներ, ինչպես նաև ռուս լուսանկարիչը: Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները նրանց դեմ մեղադրանք էին առաջադրել հանրային անառակաբարո գործողությունների և պոռնոգրաֆիկ նյութեր նկարելու համար: ԱՄԷ-ում մերկանալը ևս քրեորեն պատժելի հանցագործություն է համարվում իսլամական օրենքի համաձայն:

Դուբայի երկնաքերներից մեկի պատշգամբում արված աղմկահարույց լուսանկարներն ու տեսանյութերը սոցցանցում տարածվել էին անցյալ շաբաթ:

Արագ տեմպերով ավարտին հասցված հետաքննության շրջանակներում Դուբայի գլխավոր դատախազը հայտնել է, որ լուսանկարմանը մասնակցած անձինք կարտաքսվեն այն երկրներ, որոնց քաղաքացին որ հանդիսանում են:

Դուբայի ոստիկանությունից մերժել են բացահայտել ձերբակալվածների ինքնությունը, սական նրանցից ոմանց անունները նշվում են ռուսական լրատվամիջոցներում:

Ուկրաինայի և Ռուսաստանի իշխանությունները հաստատել են իրենց քաղաքացիների ձերբակալության մասին լուրը: