Սերենա Ուիլյամսն ու Օլիմպիա Օհանյանը միանման լողազգեստներով ֆոտոսեսիա են իրականացրել (լուսանկարներ)

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու նրա դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, միանման լողազգեստներով ֆոտոսեսիա են իրականացրել, գրում է Daily Mail-ը։

Թենիսիստուհին լուսանկարները, որոնք արվել են Ֆլորիդայում գտնվող իր առանձնատան ետնաբակում՝ լողավազանի մոտ, հրապարակել է Instagram-ի էջում։

«Կասկածելի մեկն ու չարաճճի երեխան․ միասին մենք անպարտելի ենք»,- լուսանկարներին կից գրել է Ուիլյամսը։

Լուսանկարներում հայտնի մայրիկը և նրա դուստրը կրում են վարդագույն լողազգեստներ, որոնց վրա համապատասխանաբար գրված է՝ «կասկածելի մեկը» և «չարաճճի երեխա»։ Թենիսիստուհին աչքի է ընկել նաև գեղեցիկ դիմահարդարմամբ։

Նշենք, որ Ուիլյամսն ամուսնացած է Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ: Զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին: