Լեդի Գագան դարձել է շամպայնի էլիտար բրենդի գովազդային դեմքը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան դարձել է Dom Pérignon շամպայնի էլիտար բրենդի գովազդային արշավի դեմքը, որի կարգախոսն է՝ «ստեղծագործական ազատությունն ուժ է», գրում է Daily Mail-ը։

Գունային հետաքրքրիր լուծումներով աչքի ընկնող գովազդային հոլովակում Գագան ներկայանում է հեքիաթային թագուհու տեսքով՝ կրելով վառ հանդերձներ և դիմահարդարում։

«Անչափ ուրախ եմ ձեզ տեղեկացնել Dom Pérignon-ի հետ իմ համագործակցության մասին։ Մենք երկուսս էլ կիսում ենք ստեղծագործական ազատության կարևորության գաղափարը։ Այս շամպայնը ստեղծել եմ իր սիրելի ընկերոջ՝ Նիկ Նայթի հետ»,- սոցցանցերում գրել է Գագան։

Երգչուհին նաև տեղեկացրել է՝ ամբողջ հասույթն ուղղվելու է իր Born This Way Foundation հիմնադրամին։