Լյուքսեմբուրգի արքայազնը պատրաստվում է 2-րդ անգամ ամուսնանալ (լուսանկարներ)

Լյուքսեմբուրգի արքայազնը՝ 34-ամյա Լուին, պատրաստվում է երկրորդ անգամ ամուսնանալ։ Այս մասին թագավորական ընտանիքը հայտնել է Instagram-ի պաշտոնական էջում։

«Մենք ուրախ ենք հայտարարել մեր որդու՝ արքայազն Լյուիի և մադմուազել Սքարլեթ Լորեն Սիրգի նշանադրության մասին։ Արքայազններ Գաբրիելն ու Նոան միանում են մեր շնորհավորանքներին։ Մենք նրանց մեծ երջանկություն ենք մաղթում»,- նշված է հրապարակման մեջ:

Արքայազն Լուին Լյուքսեմբուրգի դուքս Անրիի և նրա կնոջ՝ Մարիա Թերեզայի հինգ զավակներից մեկն է: Մի քանի տարի առաջ նա կամավոր հրաժարվել էր թագավորական գահի իրավունքից։

2006-ին նա ամուսնացել էր Թեսի Անտոնիի հետ։ Զույգը, որն ամուսնալուծվել է 2017-ին, երկու որդի ունի՝ Գաբրիելն ու Նոան։ Ամուսնալուծության պաշտոնական պատճառը հայտնի չէ։