Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է իր կյանքի մասին պատմող նախագիծը․ լուսանկարներ

Ուկրաինացի երգչուի Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է իր կյանքի մասին պատմող «Девочки рулят» իրապատում-շոուն: Աստղը երկրպագուներին կուրախացնի 10 սերիայով, որոնցում ցույց կտա իրա արկածները, դժվարությունները, անկեղծ խոստովանություններն, ինչպես նաև կցնցի անկեղծ հույզերով ու ապրումներով։
Առաջին սերիայի իրադարձությունները զարգանում են աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ մեքսիկական Տուլում քաղաքում։

«Այս տարին բավական բարդ էր ինչպես ինձ, այնպես էլ իմ սիրելի աղջիկների՝ մայրիկի՝ Լիդիայի և լավագույն ընկերուհու՝ Անա Անդրեյչուկի համար։ Ինչ-որ պահի ընկճվածություն եղավ։ Ես որոշեցի, որ մեզ թարմություն է հարկավոր։ Դա իմպուլսիվ որոշում էր, բայց շատ ցանկալի։ Ես հավատում եմ ճակատագրի նշաններին։ Գիտեմ, որ ցանկությունը, որն առաջացել է այդ պահին՝ թողնել ամեն ինչ և աշխարհի մյուս ծայրը մեկնել՝ օվկիանոսի մոտ, փրկություն դարձավ»,- ասել է Կամենսկիխը։