Ինչո՞ւ «Բրիջերթոնները» սերիալի գլխավոր հերոսին չեն ցանկացել նկարահանել «Կրիպտոն» սերիալում

Թխամորթ դերասան Ռեգե Ժան Փեյջին հրաժարվել են աշխատանքի ընդունել «Կրիպտոն» սերիալում Սուպերմենի պապիկի կերպարը մարմնավորելու համար, հայտնում է The Hollywood Reporter-ը։
Շոուի հեղինակները ցանկացել են աշխատանքի ընդունել մաշկի տարբեր գույն ունեցող արտիստների և քասթինգի են հրավիրել «Բրիջերթոնները» սերիալի աստղին, սակայն նախագծի համակարգողն ու DC Films-ի նախկին նախագահ Ջոֆ Ջոնսը հայտարարել է, որ սուպերհերոսի ազգականը չի կարող թխամորթ լինել։

Բացի այդ՝ «Կրիտոնի» հեղինակներն առաջարկել են հերոս Ադամ Սթրենջին գեյի կամ բիսեքսուալի վերածել, սակայն Ջոնսն այդ գաղափարը հավանության չի արաժանցրել։
DC Films-ի նախկին նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա աջակցում է կինոյում ԼՋԲՏ հերոսների նկարահանմանը։
Ընդ որում, Ջոնսը կարծում է, որ հանդիսատեսը Սուպերմենի պապիկի կերպարում ցանկացել է տեսնել դերասան Հենրի Քավիլի նման մեկին, ինչի առնչությամբ էլ թխամորթ դերասանը չի համապատասխանել այդ դերին։
Հիշեցնենք, որ «Կրիպտոն» սերիալի համաշխարհային պրեմիերոն տեղի է ունեցել 2018թ․-ի մարտի 15-ին։ Գլլխավոր դերը կատարել է Քեմերոն Կաֆեն, իսկ Ադամ Սթրենջի կերպարում հանես է եկել Շոն Սայպոսը։