Chanel նորաձևության տունը 4 մլն ռուբլի է պահանջում ռուս կնոջից․ մանրամասներ

Ֆրանսիական Chanel նորաձևության տունը դատարանի միջոցով Մերձբայկալյան շրջանի բնակչուհուց միլիոնավոր ռուբլիներ կստանա՝ ապրանքանիշի կեղծ իրերի անօրինական վաճառքի համար։ Տեղեկությունը հայտնվել է «Տայգա-Ինֆո» կայքում։

«Շանել» ընկերության ներկայացուցիչը հայց է ներկայացրել ընդդեմ այդ կանոջ՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման համար վնասի փոխհատուցման համար: Հայտնի է, որ կինը փորձել է Չինաստանից լյուքսային բրենդի լոգոներով տեղափոխել 17 կեղծ պայուսակ, սակայն արտադրանքը առգրավվել են սահմանին:

Յուրաքանչյուր պայուսակին կցված են եղել պիտակ ու Chanel-ի անվամբ վճարանիշ։ Ընդ որում, ռուս կինը ընկերության հետ պայմանագիր չի կնքել, որի համաձայն նա իրավունք ունի օգտագործել ապրանքային նշանը։
Դատարանը կնոջը 4 մլն ռուբլու չափով տուգանք է նշանակել։ Վնասի գումարը որոշելիս հաշվի են առնվել Chanel-ի մեկ օրիգինալ պայուսակի վաճառքի արժեքը, որը կազմում է 3500 եվրո: