Բացառիկ լուսանկարներ Գագիկ Ծառուկյանի որդու պսակադրությունից

Մեկնարկել է Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր և Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի պսակադրությունը:
Հիշեցնենք, որ Նվեր Ծառուկյանի հարսանիքը ծրագրված էր 2020-ի հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա արցախյան 44–օրյա պատերազմը խանգարեցին, և այն անորոշ ժամանակով հետաձգվեց։
Նվեր Ծառուկյանը 21 տարեկան է։ Նրա հարսնացուն Արփի Ավետիսյանն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարսանիքը կկայանա «Փարավոն» ռեստորանային համալիրում։
Ներկայացնում ենք էքսկլյուզիվ լուսանկարներ հարսանիքից։

Hraparak.am-ը նաև ներկայացնում է տեսանյութ՝ հայտնելով, որ Ծառուկյանի որդին ու նրա հարսնացուն եկեղեցի են ժամանել ուղղաթիռով։