Ո՞վ է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը

Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի վարկածով՝ 2021 թվականին աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը 18-ամյա Քևին Դևիդ Լեմանն է:

Նա ժառանգել է գերմանական Drogerie Markt ընկերության 50 տոկոսը, որի շնորհիվ նրա կարողությունը ներկայում գնահատվում է 3,3 միլիարդ դոլար, Luxury Launches-ը:

Նշվում է՝ 18-ամյա դեռահասը ժառանգություն է ստացել հորից, երբ նա դեռ 14 տարեկան էր: Այնուամենայնիվ, Քևինը մինչ չափահաս դառնալն իրավունք չուներ տնօրինել այդ ֆինանսական միջոցները: Այժմ նա պաշտոնապես ժառանգել է գերմանական Drogerie Markt ընկերոությունում իր հոր բաժնետոմսերի 50 տոկոսը:

Drogerie Markt ընկերությունը հիմնադրվել է 1974 թվականին և ներկայում հանդիսանում է Գերմանիայի առաջատար դեղատների ցանցը: Կայքի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի ավելի քան 2 հազար դեղատուն:

Ըստ Forbes-ի՝ որդին և հայրն ակտիվ մասնակցություն չունեն ընկերության ղեկավարմանը և վարում են ոչ հրապարակային ապրելակերպ:

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցուցակում երկրորդ տեղը 2021 թվականին զբաղեցրել է 24-ամյա չինացի Վան Ցզելոնգը, որի կարողությունը գնահատվում է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար կիսում են նորվեգացի քույրեր 24-ամյա Ալեքսանդրան և 25-ամյա Կատարինան, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Վերջիններս Ferd ընտանեկան ընկերության սեփականատերերից են: