Կիրկորովի դստեր տաևեդարձին Անի Լորակը ներկայացել է նախկին ամուսնու հետ

Ի պատիվ Ալլա-Վիկտորիա Կիրկորովայի ծննդյան տարեդարձի՝ ռուսական շոու-բիզնեսի փոփ-արքան հյուրերին հրավիրել է ամառանոց։ Սեղաններին կարելի էր տեսնել համեղ քաղցրավենիք և տարբեր ըմպելիքներ, ինչպես նաև էստրադայի շատ աստղերի։ Ֆիլիպ Բեդրոսովիչի դստերը շնորհավորելու էին եկել Աննա Նետրեբկոն և Յուսիֆ Էյվազովը, Անդրեյ Մալախովը, Ալեքսանդր Բույնովը, Իդա Դոստմանը և այլք։

Հյուրերի թվում կարելի էր նկատել նաև Անի Լորակին, ով նախկին ամուսնու՝ գործարար Մուրատի ընկերակցությամբ էր։ Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 2019 թվականին՝ Նալչաջիօղլուի անհավատարմության պատճառով։

Կիրկորովի դստեր տոնին Լորակն ու նրա նախկին ամուսինը նստել են կողք կողքի և բավականին շփվել են։ Մուրատը նախկին կնոջը շատ ակտիվ նկարահանել է իր հեռախոսով, որը կատարել է Ուիթնի Հյուսթոնի I will always love you հիթը։