Մակոլեյ Կալկինն առաջին անգամ հայր է դարձել

«Տանը մենակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինն առաջին անգամ հայր է դարձել: 40-ամյա դերասանը և նրա սիրելին՝ դերասանուհի Բրենդա Սոնգը, հայտարարել են իրենց որդու ծննդյան մասին: Այս մասին հայտնում է Esquire-ը:

3,11 կիլոգրամ քաշ ունեցող երեխան լույս աշխարհ է եկել ապրիլի 5-ին և դերասանի հանգուցյալ քրոջ պատվին անվանակոչվել է Դակոտա Սոնգ Կալկին: «Մենք շատ ուրախ ենք»,- մեկնաբանել է զույգը ուրախ իրադարձությունը:

Հավելենք, որ մի քանի տարի առաջ Թաիլանդում Մակոլեյ Կալկինն ու Բրենդա Սոնգը հանդիպել են ֆիլմի նկարահանման հրապարակում: