Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո Քանյե Ուեսթը ցանկանում է երեխաների համատեղ խնամակալության հասնել

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո խնդրում է թույլատրել չորս երեխաների համատեղ խնամակալությունը, հայտնում է TMZ-ն։ Պարբերականի տեղեկություններով՝ երաժիշտն արդեն իսկ ներկայացրել է իր պատասխանն ամուսնալուծության մասին դիմումին։

Հաղորդվում է, որ Ուեսթը ցանկանում է հասնել երեխաների համատեղ իրավաբանական և ֆիզիկական խնամակալության, ինչպես և Քարդաշյանը։ Բացի այդ՝ ծնողները կողմնակից են միասին դաստիարակել երեխաներին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ներկայացրել է փաստաթղթերը ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու համար։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2014թ․-ի մայիսին Իտալիայում։