Հայտնի ռեփերը շոուի ժամանակ ելույթ է ունեցել կանացի զգեստով (տեսանյութ)

Այս քայլով Kid Cudi-ն հարգել է Կուրտ Կոբեյնի հիշատակը, որը հասարակության մեջ նմանատիպ հանդերձանքով էր հայտնվել:
Հիփ-հոփ արտիստ Kid Cudi-ն Saturday Night Live-ին հայտնվել է անսովոր հանդերձանքով: Sad People երգը կատարելիս նա կրել է ծաղկավոր նախշերով զգեստ՝ Off-White նոր հավաքածուից:

Նշենք, որ ռեփերն ու դիզայներ Վիրջիլ Աբլոն վաղեմի ընկերներ են հետ և ռեփերը հաճախ է կրում դիզայների ապրանքանիշի հագուստները: Այս անգամ ռեփերը իր այդ քայլով նպատակ է ունեցել հարգելու Nirvana-ի մենակատար Կուրտ Կոբեյնի հիշակատկը, որը համերգներին և միջոցառումներին մի քանի անգամ  հանդես է եկել նմանատիպ հագուստով, և նույնիսկ այս տեսքով հայտնվել է The Face ամսագրի շապիկին 1993 թվականին:

Բացի այդ, երկրորդ երգի կատարման ժամանակ, որը Man on the Moon III: The Chosen նոր ալբոմից է, երգիչը հայտնվել է կանաչ կարդիգանով, որը նման է եղել Կոբեյնի այն զգեստին, որը արտիստը կրել է Նյու Յորքի MTV Unplugged-ում ելույթ ունենալու ժամանակ:

Հիշեցնենք, որ Կուրտ Քոբեյնը ինքնասպան է եղել 1994 թվականի ապրիլի 5-ին: