Մադոննան գնել է The Weeknd-ին պատկանող առանձնատունը․ ֆոտոշարք

Ամերիկացի փոփ աստղ Մադոննան Հիդեն Հիլս քաղաքում շքեղ առանձնատուն է ձեռք բերել՝ վճարելով 19,3 միլիոն դոլար։
The New York Post-ի հաղորդմամբ՝ այդ տունն ու դրան հարակից հողակտորը, պատկանում էին կանադացի հայտնի երգիչ The Weeknd-ին (իսկական անունը Էյբել Մակոնեն Թեսֆայե)։ Սուպերմոդել Բելա Հադիդի նախկին ընկերն այդ առանձնատունը ձեռք էր բերել 2017թ․-ին 18,2 միլիոն դոլարով։ Նա ի սկզբանե ցանկացել է այն վաճառել 25 միլիոն դոլարով, սակայն հետո իջեցրել է գինը։