Էմմին հրապարակել է ծնողների արխիվային լուսանկարը

Ամերիկաբնակ երգչուհի Էմմին իր ինստագրամյան միկրոբլոգում ծնողների լուսանկարն է հրապարակել ու կից գրել. «Ո՛վ մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր և սիրող մայր, Տուր մեզ շնորհք, անենք աղոթք»:
Հրապարակմանը կից երգչուհին կիրառել է «Իմ ծննդյան օրը ձեր օրն է» հեշթեգը:
Ապրիլի 12-ին երգչուհին տոնում էր իր 37 ամյակը:

Նշենք, որ Նադեժդա Սարգսյանը մահացել է 2018 թվականին՝ 64 տարեկան հասակում, երգչուհին տարիներ շարունակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Իսկ Էմմիի հայրը՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանը, մահացել է 2011 թվականին՝ 67 տարեկան հասակում։