Կրիստինա Ագիլերան խոստովանել է, որ ատել է չափազանց նիհար լինելը (լուսանկարներ)

40-ամյա երգչուհի Կրիստինա Ագիլերան անդրադարձ է կատարել իր անցյալին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա երգչուհին ասել է, որ նախկինում շատ է անհանգստացել իր կազմվածքի համար․«Այս ոլորտ մտնելու ժամանակ ես ատում էի անչափ նիհար լինելս։ Ես դժվարանում եմ իմ հին նկարները նայել, քանի որ հիշում եմ, որ ինձ անվստահ էի զգում։ Ես երբեք չէի ցանկանա վերապրել իմ այդ տարիքը»։

Երբ երգչուհին 21 տարեկան է եղել սկսել է մի փոքր գիրանալ և դա նրան դուր է եկել․«Ես սիրում էի իմ մարմնի գայթակղիչ կորությունները։ Միշտ էլ ասել եմ, որ կանանց նայելն ավելի հետաքրքիր է, քան տղամարդկանց։ Տարիքի հետ դու դադարում ես համեմատել քեզ այլոց հետ և սկսում ես ընդունել մարմինդ և կառավարել այն»։

Այժմ երգչուհին վճռական է տրամադրված կյանքի ամեն պահն իր համար ապրելու և այլոց կարծիքի համար չանհանգստանալու հարցում։

Անդրադառնալով կորոնավիրուսային համավարակի հետևանքով առկա սահմանափակումների ընթացքում իր կյանքին՝ երգչուհին նշել է, որ իսկապես ժամանակ է գտել փոքր բաներով զբաղվելու համար՝ ինչպես այգում լինելը, գրքեր կարդալը և հին օրագրերը վերանայելը։ Նա նաև նշել է, որ կարողացել է ժամանակ անցկացնել փեսացուի՝ Մեթյու Ռաթլերի և երկու երեխաների՝ Մաքսի և Սամըրի հետ։

Սակայն երգչուհին նաև հավելել է, որ երբ չի աշխատում իրեն մեղավոր է զգում, քանի որ 7 տարեկանից աշխատել է։ Նա նշել է, որ իր մանկության տարիներին բազմաթիվ խոչընդոտների է բախվել, սակայն հաղթահարել է այդ լարվածությունը։

Ագիլերան նշել է, որ շուտով լույս կտեսնի իր նոր ալբոմը և հավելել, որ պերֆեկցիոնիստ է իր աշխատանքներում․ «Ես նորից ոգեշնչված եմ և կապի մեջ եմ ինքս ինձ հետ: Ես նորից սիրահարվել եմ երաժշտությանը, ինչը իսկապես մեծ բան է՝ իմ ամբողջ կարիերան երաժշտության մեջ անցկացրած լինելով»։