Ջենիֆեր Էնիսթոնի ներկայացուցիչը հերքել է դերասանուհու` երեխա որդեգրելու մասին տեղեկությունը

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի ներկայացուցիչն ասել է, որ մեքսիկական Casa Hogar Sion մանկատնից երեխա որդեգրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

«Երեխա որդեգրելու մասին տեղեկատվությունը կեղծ է, և նման բան երբեք տեղի չի ունեցել», – պարբերականին ասել է 52-ամյա դերասանուհու ներկայացուցիչը։

Բրիտանական Closer ամսագիրը պնդում էր, որ Էնիսթոնը «Ընկերները» հեռուստանախագծի վերամիավորման նախագծի նկարահանումների ընթացքում խաղընկերներից մեկին հայտնել է «նորությունը»։

Տարիների ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Էնիսթոնը հայտնվում է որդեգրման մասին լուրերի կիզակետում։