Քեթրին Զետա Ջոնսը բացահայտել է` ինչ մասնագիտություն են ընտրել իր և Մայքլ Դուգլասի երեխաները (լուսանկարներ)

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի, «Զորո» ֆիլմի գլխավոր հերոսուհի Քեթրին Զետա Ջոնսն հուզված է այն առնչությամբ, որ երկու զավակներն էլ դերասանի մասնագիտությունն են ընտրել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

51-ամյա դերասանուհին և 76-ամյա ամուսինը՝ հոլիվուդյան աստղ Մայքլ Դուգլասը, երկու զավակ ունեն՝ 20-ամյա Դիլանը և 17-ամյա Քերիսը։

«Մայքլը և ես` որպես ծնող, կարող էինք ասել, որ այլ կարիերայի մասին մտածեն, սակայն նրանք այնքան ոգևորված են դրանով։ Նրանք ամեն ամառ թատերական ճամբարի են մասնակցել «Բրոդուեյ» թատրոնի երեխաների հետ»,- ասել է Քեթրինը և հավելել, որ ոգևորված կլինի` անկախ այն բանից, թե ինչ ճանապարհ կընտրեն իր զավակները:

Հայտնի է, որ աստղային զույգն ամուսնացել է 2000 թվականին։ Մինչ այդ Դուգլասն արդեն մեկ որդի է ունեցել իր առաջին կնոջ՝ Դիանդրա Լուկերի հետ ամուսնությունից։